Աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվը կազմում է 3 միլիոն 221 հազար
Աշխարհում ավելանում են կորոնավիրուսով հիվանդների թվերը։ Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահին աշխարհում կա կորոնավիրուսով հիվանդ 3 միլիոն 221 հազար մարդ։
Մահացածների թիվը կազմում է 228 հազար մարդ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 1 միլիոն մարդ։
Հիշեցնենք, որ հիվանդների ու մահացածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է։