Անհնար էր՝ ոստիկանությունը առանց քաղաքական հրահանգի այդպես վարվեր Սամվել Վարդանյանի նկատմամբ․ ԱԺԲ Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում խնդիրների լուծման կարևորությունը ընդգծվել է պատերազմից հետո Հայաստանում շարունակվում են քաղաքական հաշվեհարդարները․ փնտրվում է ՄԻՊ-ը Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են
Մամուլ

«Փաստ»․ Իշխող քաղաքական ուժը ցանկանում է հանրության աչքում արդարացնել իր պոպուլիստական գործելաոճն ու դիմագիծը

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին տարիներին աշխարհում պոպուլիզմի զգալի աճ է նկատվում։ Եվ մենք ականատես ենք լինում, թե աշխարհի այս կամ այն երկրում պոպուլիստական գործիչներն ու քաղաքական ուժերը ինչպես են փորձում արժանանալ ժողովրդի բարեհաճությանը։

Պետք է նկատի ունենալ, որ պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը՝ խոստանալով, թե արագ լուծում կտան նրանց հուզող խնդիրներին և կբարելավեն սոցիալ-տնտեսական իրավիճակը և այլն։ Իսկ շատ հաճախ պոպուլիստներն այնպիսի խոստումներ են տալիս ժողովրդին, որոնք անիրատեսական են կամ չափազանցված։

Եվ պատահական չէ, որ պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ուժի համար պայքարը, իշխանության հասնելը, հարստացումը և այլն) հիմնականում քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա, սակայն դրանով փորձում են իրականում առաջ տանել հենց իրենց սեփական շահերը։

Հիմնականում պոպուլիստներն աչքի են ընկնում իշխանատենչության հատուկ ձգտումով, որի արդյունքում պոպուլիստ առաջնորդները հեշտությամբ դառնում են ավտորիտար դեմագոգներ։ Իսկ պոպուլիստական ժողովրդավարությունը կարող է սահուն անցնել բռնապետության՝ հիմնված պոպուլիստական գայթակղությունների վրա։

Եվ այս հարցում պոպուլիստական քաղաքական ուժերն ու գործիչները, ամբոխահաճո հայտարարությունների միջոցով արժանանալով մարդկանց որոշակի հատվածի բարեհաճությանը, իրենց քաղաքական մտադրությունները և նպատակները ներկայացնում են այնպես, թե իբր այդ մտադրություններն ու նպատակները ոչ թե իրենցն են, այլ ժողովրդինը, իսկ իրենք պետք է գործեն ժողովրդի անունից։

Պոպուլիզմի այսպիսի դրսևորումները տեսանելի են դարձել Հայաստանում, որտեղ երկու տարի առաջ պոպուլիստական քաղաքական ուժերից մեկն, օգտագործելով հանրության շրջանում առկա դժգոհությունները, կարողացավ հասնել իշխանության։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» խոստանում էին, թե ընտրվելուց հետո իրենք այնպիսի քայլեր են ձեռնարկելու, որ ժողովրդի վիճակը կտրուկ բարելավվելու է, մարդիկ դուրս են գալու խեղճ սոցիալ-տնտեսական վիճակից, սակայն նրանց պաշտոնավարումից արդեն իսկ տևական ժամանակ է անցել, իսկ ժողովրդի վիճակի էական բարելավում այդպես էլ չի նկատվում։

Վարչապետ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է ամեն ինչ որոշում, եթե ժողովուրդը ցանկանա, ապա իրենք կհեռանան և այլն, սակայն երբ հարցը վերաբերում է հանրության համար անընդունելի որոշակի օրենքների ընդունման կամ պայմանագրերի վավերացման հարցին (օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիա), ապա իշխանությունները փորձում են զանց առնել ժողովրդի կարծիքը, և ոչ ոք չի հարցնում, թե ժողովուրդն ինչ դիրքորոշում ունի։

Սրան զուգահեռ՝ գործող պոպուլիստական իշխանությունները, հանրության աչքում իրենց քայլերը լեգիտիմացնելու համար, նշում են, թե դրանք բխում են ժողովրդի մտադրություններից, այդպես է որոշել ժողովուրդը։ Սակայն ժողովրդի փոխարեն իրենք են որոշումներ ընդունում՝ այնպիսի տպավորություն ձևավորելով, թե իրականում ժողովուրդ ասելով՝ միայն իրենց ու իրենց համախոհներին ի նկատի ունեն։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից այլ քաղաքական ուժերի են մեղադրում էժանագին պոպուլիզմի մեջ։

Իհարկե, որոշ դեպքերում իսկապես գործ ենք ունենում պարզ պոպուլիզմի հետ, սակայն տարօրինակ է, որ այսպիսի հայտարարություններ հնչում են մի ուժի կողմից, որը շարունակաբար գործել ու հիմա էլ գործում է պոպուլիզմի դաշտում՝ նույնիսկ իշխանության մեջ լինելով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: