Տեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ)
Մամուլ

«Ժողովուրդ». Պատրաստ եմ ապացուցել` Հայկ Մարությանը ստում է. Արմեն Բեգոյան

 թերթը գրում է․

««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն «Ժողովուրդ» օրաթերթիի հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց իր հեռանալուց , ապա անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու նիստում հնչեցրած հայտարարություններին։

Մասնավորապես, երեկ նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամներ հետաքրքրվեցին ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթից, նախկին ղեկավարի հետ հարաբերություններից և այդ ամենի մեջ իր կնոջ դերակատարմանը, որին ի պատասխան Հայկ Մարությանը նշել էր․ «Չգիտեմ՝ աղջիկներն իրենց մեջ ինչ չեն կիսել։ Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»։

Այսօր Հայկ Մարությանի հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արմեն Բեգոյանի հետ։ «Ես «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը լքել եմ, դեկտեմբերի 20-ին եմ նշանակվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Ինձ դեռևս ամռանն էին խնդրել գնալ այդ կենտրոն և ես կես տարի զբաղված եմ եղել դրա ստեղծումով։ Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը մինչև իմ գնալը, փոխտնօրենն էր ղեկավարում։

Կարող եմ ասել, որ այդ ՀՈԱԿ-ը նորմալ աշխատել է, քանդվել է քաղաքապետի տիկնոջ թեթև ձեռքով։ Ես ասում եմ, ինքը ժխտում է, բայց ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են։ Յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի իմանալ ճշմարտությունը, կարող է իմանալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներից։ Մարությանի կինն այնպիսի պահանջներ է դրել, ուղղակի տեռորի է ենթարկել այդ կազմակերպության ղեկավար կազմին, բոլորը հրաժարական տվեցին, գնացին», – նշեց նա։

Բեգոյանը չցանկացավ անդրադառնալ Մարուքյանի արտահայտություններին, սակայն նշեց․ «Ես ստիպված պետք է իջնեմ այդ մակարդակին և մի բան ասեմ։ Առավոտյան գնում ես աշխատանքի ու աշպատակազմի ղեկավարը քեզ ասում բոլորի ներկայությամբ ասում է՝ «Սենյակիցդ անմիջապես դու արի», ավելին, երբ իմացան, որ բոլոր աշխատողները հեռանում են, ասացին՝ այլևս չեք կարող քաղաքապետարանի որևէ կառույցում աշխատել։ Ես այդպիսի բան չէի տեսել։ Իմ պայքարը իմ պաշտոնի համար չէ, ինձ խնդրել էին, որ գամ այդտեղ։ Քաղաքապետը ստում է, ելույթում ասում է՝ շինարարությունն այնպիսի տեղ է, որ կոյուղի չկա։ Նա ընդհանրապես տեղում չէ, նա չգիտե, որ ինքն է տրամադրել այդ տեղը, ինքը չգիտի՞, որ այդ շինարարությունը քաղաքապետարանն է անում, իրենք են անում, իրենք են հայտարարել մրցույթը, դիզայնի տարբերակն ինքն է առաջարկել։ Նա չգիտի, որ ՀՈԱԿ-ի տնօրենը չի կարող որոշել՝ Երևանի հողերում ինչ սարքի, նա կամ չգիտե կամ ստում է ուղղակի»։

Բեգոյանը հայտարարեց նաև, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել։ «Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպված լքել են պաշտոնը», – հավելեց նա»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: