Արթուր Դանիելյանը «Էրեբունի» բկ-ում է. նրա հետ եղած 2 անձինք բերման են ենթարկվել
«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բկ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Արթուր Դանիելյանի հետ եղած 2 անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ Արթուր Դանիելյանին հիվանդանոց գնալու ճանապարհին ոստիկանները բերման են ենթարկել, ավելի ուշ իրենց նախաձեռնությամբ տեղափոխել հիվանդանոց։ Իրավապաշտպանի խոսքով՝ Դանիելյանն ունի բժշկական միջամտության կարիք։