Հագին եղել է սև սպորտային համազգեստ, սպորտային կոշիկներ. 14-ամյա երեխա է անհայտ կորել (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Գարիկ Սարգսյանը ապրիլի 28-ին ժամը 23:30-ի սահամաններում տնից դուրս է եկել, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը:
Գարիկ Սարգսյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ 160-165 սմ, միջին կազմվածքով: Հագին եղել է սև սպորտային համազգեստ, սպորտային կոշիկներ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում