Նավակ Ճոճողը գործի է դրել բռունցքները, կռվին խառնվել է Ավինյանն ու բաժակը շպրտել նրա ուղղությամբ, ներկա է եղել Փաշինյանը. ի՞նչ է կատարվել կառավարական ամառանոցում. Politik.am
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։
Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Պապիկյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Միջադեպին խառնվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։
Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։
Կատարվածից անմիջապես հետո, Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի ուշ Politik.am-ը հետգրություն է ավելացրել, որը ևս կցում ենք նյութին.
«Հ․Գ․ Հոդվածում թույլ էինք տվել անճշտություն և նշել էինք, որ Նավակ Ճողողը վեճի է բռնվել Սուրեն Պապիկյանի հետ։ Վերջինս վեճի մասնակից եղել է, բայց չի եղել հիմնական կողմը։ Վեճի հիմնական կողմերը ինչպես արդեն նկատեցինք եղել են Նավակ Ճոճողն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»։