Ես չեմ ուզում, որ կառավարությունը ևս մեկ անգամ սխալվի. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Միջազգային կառույցները 2 ամիս առաջ բոլորովին այլ թվեր էին ներկայացնում, այսինքն՝ մենք այսօր ունենք միանգամայն այլ իրավիճակ։ Այս մասին ԱԺ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա նկատեց, որ նախագծի ներկայացման ժամանակ հնչեցրած թվերը շատ հնարավոր է, որ վաղն արդեն ակտուալ չլինեն և ռիսկային լինեն։
«Օրինակ՝ հայտարարվել էր, որ կոմունալ վճարումների հետ կապված խնդիրներ չկան, բայց պարզվեց, որ կան։ Ես չեմ ուզում, որ կառավարությունը ևս մեկ անգամ սխալվի՝ հիմա էլ ասի, որ մենք հաշվարկել էինք, որ էսքան պետք է լինի, ցավոք սրտի ներողություն ենք խնդրում՝ էսքան չեղավ»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։