Կրակոցներ Գավառում. կան զոհեր և վիրավորներ. զոհերի մեջ է «Նորատուսցի արջն» ու ռազմական ոստիկանության քննիչը
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանությաւն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ ռազմական ոստիկանության քննիչ է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: