«Գ.Ծառուկյան» հիմնադրամը սոցիալական օգնություն է բաժանել Էրեբունիում, ախտահանել Երևանի փողոցները (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը հասել է նաև Էրեբունու հանրակացարանների բնակիչներին և համայնքի ազատամարտիկներին:
Սննդամթերքով լի կապոցները նրանց է փոխանցել Վահե Էնֆիաջյանը՝ հետաքրքրվելով բնակիչներին հուզող խնդիրների մասին:
Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամը քաղաքամայր Երևանում շարունակում է վարակազերծման ամենօրյա աշխատանքները: