Պարոն Սասուն Միքայելյան, աղաչում եմ Ձեզ՝ միջամտեք այս հարցին. ոստիկանները ոլորելով քաղաքացու թևերը՝ հեռացրին նրան (տեսանյութ)
Երգահան Միքայել Մարգարյանի տան էլեկտրաէներգիան անջատել են վարձավճարը չվճարելու պատճառով։ Այդ պահին երեխաները հեռավար դաս անելիս են եղել: Այս մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Նա տեղեկացրել էր, որ ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ։
Դրանից հետո Մարգարյանը կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում։ Ոստիկանները նախ խնդրեցին նրան ցույց տալ տեղաշարժման թերթիկը, ապա պահանջեցին անջատել ուղիղ եթերը:
Իսկ երբ ցուցարարը փորձեց մոտենալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին և բարձրաձայնել իր խնդիրը, ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին նրան և վերցրեցին հեռախոսը։
«Պարոն Սասուն Միքայելյան, աղաչում եմ Ձեզ»,- ասաց նա, սակայն Սասուն Միքայելյանը անարձագանք թողեց նրա խնդրանքներն ու աղաչանքները։