Մահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ)

Կորոնավիրուսի տարածման տեմպը մտահոգում է, հայ-ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի, իսկ մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերտառությամբ։ Գրառման մեջ Թևանյանը նշել է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները շատ հակասական են։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում մեր տնտեսությունն իրոք նոր հնարավորություններ է գտել։ Քանզի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կլոր 4 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8․7 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4․5, առևտրի շրջանառությունը՝ 0․2, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 5․5, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14․8, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9․2 (պետական հատվածում՝ աճը 10․5 տոկոս է, իսկ մասնավորում՝ 7․7 տոկոս), արտահանումը՝ 0․2 տոկոսով։ Եվ այս պայմաններում գները «հաջողացրել» են նվազել 0․1 տոկոսով։

Մի քիչ վատ է պատկերը շինարարության ոլորտում (այս տարվա երեք ամսում նախորդի համեմատ կա նվազում 9․4 տոկոսով) և արտաքին առևտրաշրջանառության մեջ (անկումը՝ 4 տոկոս), բայց մակրոթվերը դրանից չեն տուժում։

Կրկնեմ, կարող է թվալ, թե մենք կորոնավիրուսային պայմաններում դրախտի բանալին գտել ենք, սակայն վիճկոմի ներկայացրած մեկ այլ թվեր հուշում են, որ վիճակն իրականում լավ չէ և մակրոտնտեսական միտումները բացասական ուղղությամբ են։

Այսպես, այս տարվա մարտին (երբ կորոնավիրուսն «այո»–ի քարոզից օգտվելով սկսեց արագ տարածվել ու երբ իշխանություններն ստիպված եղան ուշացումով արտակարգ դրություն հայտարարել) նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ունենք ՏԱՑ ցուցանիշի 4․9 տոկոսանոց անկում։

Նույն ժամանակահատվածների համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1․9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 26․2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9․9 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 4․8, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16, արտահանումը՝ 17․4։

Միտումները հիմնականում վատն են նաև, երբ համեմատում ենք այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ ավանդաբար մարտը փետրվարի նկատմամբ միշտ աճ է լինում։ Այս տարի այդպես չէ։ Մարտի ՏԱՑ–ը փետրվարին զիջում է։

Կարելի է գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, որ այս տարվա ապրիլը շատ ավելի վատ մակրոտնտեսական պատկեր է արձանագրելու նախորդ տարվա ապրիլի ու այս տարվա մարտի համեմատ։

Եվ այսպես, ճգնաժամը թակում է բոլորիս դուռը, կորոնավիրուսի տարածման տեմպը լրջորեն մտահոգում է, Ադրբեջանը հոխորտում է, հայ–ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի։ Իսկ ներսում մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում, քաղաքական հետապնդումներ ու էժանագին շոուներ։

Ստեղծված իրավիճակից ելքը լուրջ հակաճգնաժամային քաղաքականության իրականացումն է՝ պրոֆեսիոնալների, հակաճգնաժամային կառավարման կարողություններ ունեցողների և կոմպետենտ մարդկանց միջոցով։

Հանրությունը պառակտող և հնամաշ «լայվերով» երկար չենք ձգի։ Մեզ Ազգային համաձայնության նոր կառավարություն է պետք՝ իշխանության ներսում առկա առողջ շրջանակների ու կառավարությունից դուրս գտնվող մասնագիտական, քաղաքական շրջանակների ներգրավմամբ»։