Ռուսաստանում ուղղաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով կան տուժածներ
Ռուսաստանի Դաշնության Յամալո-Նենեցկայի երկրամասում տեղի ունեցած Ми-26 ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով կան տուժածներ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ուղղաթիռում եղել է 8 մարդ, որոնցից 5-ն ուղևորներ են եղել, իսկ 3-ը՝ էկկիպաժի անդամները։
Անհաջող վայրէջքի հետևանքով տուժել է 6 մարդ։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։