«Միլանի» ֆուտբոլիստը դիմակներ է նվիրաբերել հիվանդանոցին
Իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն օգնություն է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Պորտուգալացին 24 հազար բժշկական դիմակ է նվիրաբերել պորտուգալական Ալմադա քաղաքի հիվանդանոցներին։ Ֆուտբոլիստն այս պահին գտնվում է Պորտուգալիայում։
Հիշեցնենք, որ Իտալիայում թիմերն արդեն կմաց-կամաց նախապատրաստվում են մարզումներին։