Լաուտարո Մարտինեսը երջանիկ է «Ինտերում» Խավիեր Ձանետտի
Իտալական «Ինտերի» փոխտնօրեն Խավիեր Ձանետտին խոսել է Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» հնարավոր տրանսֆերի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Կլինեմ անկեղծ։Երբ նրան գնեցինք, գիտակցում էինք, որ Լաուտարոն Արգենտինայի ամենամեծ տաղանդներից է։ Կոնտեի գլխավորությամբ նա իր 22 տարեկանում ցույց տվեց շատ բան։ Մենք չէինք մտածում, թե ինչեր կարող է նա անել։ Տեսնենք, բայց հիմա պետք է ասեմ, որ նա երջանիկ է այստեղ՝ «Ինտերում։ Նա և Լուկակուն դիտվում են հրաշալի»։