Հաքիմ Զիեշն ընդգծել է, որ համաձայնեցրել է պայմանագիրը «Չելսիի» հետ
Հոլանդական «Այաքսի» կիապաշտպան Հաքիմ Զիեշը նշել է, որ անհամբեր սպասում է նոր մրցաշրջանի սկսվելուն, քանի որ նա հանդես կգա «Չելսիում»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նա մասնավորապես նշել է․ «Անկեղծորեն ես չէի մտածում, որ հանդես կգամ «Չելսիում»։ Պայմանագրում կա իմ ստորագրությունը, այնպես որ հուլիսի 1-ին ես կլինեմ «Չելսիի» խաղացողը։ Այլ մտքեր ես չունեմ»։
Ընդգծենք, որ դեռ փետրվարին ֆուտբոլիստն ու ակումը համաձայնեցրել են տրանսֆերը։ Զիեշի դիմաց լոնդոնյան ակումբը կվճարի 40-44 միլիոն եվրո։