Բոլորի սրտերը գերած Պապիկին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Գրառումից րոպեներ անց պապիկը բարձրացավ Ծիծեռնակաբերդ։