Կգա ինչ-որ պահ, որ կորոնավիրուսի դեմ պայքարը կփոխվի, կհոսպիտալացվեն միայն ծանր վարակակիրները (տեսանյութ)
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաձայն՝ Հայաստանում ապրիլի 24-ի կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1596 է, արձանագրվել է մահվան 27 (ավելացել է ևս 3-ը) դեպք: Ապաքինված բուժառու թիվն ավելացել է 69-ով, և բուժվածների թիվը դարձել է 728։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանի հետ: