Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել (լուսանկարներ)
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»։