Ոստիկանությունն անդրադարձել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարին
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երգիչ Միհրան Ծառուկյանի և նրա կնոջ՝ Արփի Գաբրիելյանի՝ Ծիծեռնակաբերդից հրապարակած լուսանկարին և տեսանյութին։
«Համացանցում լուսանկար է տարածվել, որ Միհրան Ծառուկյանը և նրա կինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Տեղեկացնենք, որ հիշյալ լուսանկարը արվել է ապրիլի 21-ին»,- գրել է Ջանոյանը։