Վերջին 1 ամսում Իսպանիայում գրանցվել է COVID-19-ից մահվան ամենացածր ցուցանիշը
Վերջին ժամերին Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 367 մարդ, որը վերջին 1 ամսվա մեջ ամենացածր ցուցանիշն է։
Այս մասին տեղեկանում ենք El Pais-ից։ Մարտի 20-ից հետո սա մահվան ամենացածր ցուցանիշն է, որ գրանցվել է Իսպանիայում։ Մահերի թվով ամենաբարձր արդյունքը գրանցվել է ապրիլի 1-ին։
Այդ ժամանակ մահացել է ավելի քան 950 մարդ։Այս պահի դրությամբ Իսպանիայում մահացածների թիվը հասնում է 22 հազարի։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 213 հազար հիվանդ։