Սաակաշվիլին ընդունել է Զելենսկիի առաջարկը․ նա կստանձնի Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համաձայնվել է ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած պաշտոնը։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Նա կստանձնի Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը։ «Ես ընդունել եմ նախագահ Զելենսկու առաջարկը»,- ասել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում էկոնոմիկայի ոլորտը վատ վիճակում է և մի շարք պարբերականների տեղեկացմամբ Զելենսկին այդ ոլորտի զարգացումն ու վերականգնումը տեսնում է հենց Սաակաշվիլիի պաշտոնավարումով։