Վլադիմիր Պուտինը փոխել է Մեծ հաղթանակի տոնակատարության օրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի կտեղափոխվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված տոնակատարությունները։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ հրամանագրի՝ հաղթանակի տոնը կնշվի այս տարվա սեպտեմբերի 3-ին։ ՌԴ նախագահ Պուտինն այդ հրամանագիրը ստորագրել է այսօր՝ ապրիլի 24-ին։
Հիշեցնենք, որ հրամանագրի ստորագրման պատճառը կորոնավիրուսն է։