Գագիկ Ծառուկյանը մասնակցել է մոմավառության՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է մոմովառության՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի:
Խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ վառվել է 105 մոմ:
Վերջին՝ 105-րդ մոմը վառել է Գագիկ Ծառուկյանը:
Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար հնչել է աղոթք առ Աստված: