Մանուել Նոյերը Բավարիայի» հետ կնքի նոր պայմանագիր
Գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը շարունակում է «Բավարիայի» հետ քննարկումները՝ նոր պայմանագրի ստորագրման հարցում։ Մյունխենյան ակումբը 34-ամյա դարպասապահին առաջարկում է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։
Նոյերն իր հերթին ցանկանում է, որ այդ պայմանագիրը կնքվի մինչև 2024 թվականը։
Ընդգծենք, որ դարպասապահի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։