Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան ոչ մի դեպք չի գրանցվել
Վերջին 24 ժամում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվական ծառայություններից։
Վերջին մեկ օրում չի արձանագրվել մահվան ոչ մի դեպք։
Ընդգծենք, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված մահացու վարակից 3 ամիս անց Չինաստանը գրեթե հաղթահարեց այն։
Երկրում բնականոն կյանքը կամաց-կամաց վերադառնում է նախկին տեսքին։