Մեկ ամսվա դադարից հետո Մելանյա Թրամփը ներկայացել է հանրությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, այսօր հանրությանն է ներկայացել 1 ամսվա դադարից հետո։
Այս մասին հայտնում է Hill-ը։ Մելանյան Դոնալդ Թրամփի հետ մասնակցել է Սպիտակ տանը կայացած միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Մարկ Փենսն ու իր կինը։ Երկու զույգերն էլ չեն կրել պաշտպանիչ դիմակներ։