Հույսեր կան, որ բժիշկները կարող են փրկել կորոնավիրուսով վարակված 27-ամյա քաղաքացու կյանքը. Թորոսյան (տեսանյութ)
Այս պահին կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ունենքհաստատված 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային թիվը՝ 1523:
«Թոքաբորբ ունի մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի էլ խրոնիկ բնածին հիվանդություն ծանր: Բժիշկները ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր թե կան, որ կկարողանան կյանքը փրկել»,- ասաց նա՝ հավելելով, որ աճի տեմպը նույնն է:
Թորոսյանը նշեց, որ մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու հնարավորության մասին, երբ որ թեթև դեպքերը տանը կմնան, այսինքն՝ դեռ ժամանակ ունեն բոլորին հոսպիտալացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում