Մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա «Արսենալ»
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Քրիս Սմոլինգը մրցաշրջանի ավարտից հետո կարող են վերադառնալ իրենց նախկին ակումբները՝ «Արսենալ» և «Մանչեթեր Յունայթեդ»։
Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական խնդիրներն են, որով պայմանավորված հռոմեական ակումբը չի կարող գնել այդ ֆուտբոլիստների տրանսֆերները։
Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ լոնդոնյան թիմի մարզիչ Միգել Արտետան ցանկանում է թիմում տեսնել Մխիթարյանին։