Մայք Պոմպեոն կոչ է արել Չինաստանին փակել վայրի կենդանիներ վաճառող առևտրի կենտրոնները
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին կոչ է արել փակել առևտրի այն կենտրոնները, որտեղ վաճառում են վայրի կենդանիներ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պոմպեոի խոսքով՝ այդ կենտրոնները փակելով կկրճատվեն ռիսկերը։
Նա ընդգծել է նաև, որ այդ առևտրի կենտրոնները հնարավոր է վճռորոշ դեր են խաղացել կորոնավիրուսի ծագման ու տարածման գործում։