ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 47 հազար մարդ
ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների ու մահվան թվով աշխարհում շարունակում է առաջատար մնալ։
Թվերը շարունակում են աճել ու թարմացնել վիճակագրությունը։ Ըստ նոր վիճակագրության՝ երկրում կա մոտ 850 հազար հիվանդ։ Մահացածների թիվը կազմում է 47 հազար։
Ընդհանուր առմամբ բուժվել է 84 հազար մարդ։
Հիշեցնենք, որ երկրում վարակի ամենաթեժ կենտրոնը շարունակում է մնալ Նյու-Յորքը։