Շվեդիայի իշխանությունները գտնում են, որ համաճարակի գագաթնակետն անցել են
Ըստ Շվեդիայի հանրային առողջության գործակալության՝ Ստոկհոլմն անցած շաբաթ անցել է կորոնավիրուսային համաճարակի գագաթնակետը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 15322 դեպք, որից 6200-ը եղել են Ստոկհոլմում և հարակից տարածքներում: Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 1765 հիվանդ: