Կիմ Չեն Ընի քույրը կարող է դառնալ Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարը
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոն կարող է դառնալ երկրի նոր ղեկավար:
Այս մասին հայտնում է ճապոնական Asahi պարբերականը՝ վկայակոչելով հարավկորեական և ամերիկյան աղբյուրներին։ Նշվում է, որ 2019-ի վերջին ՝ Կիմ Չեն Ընի խնդրանքով, իբր, որոշվել է Հյուսիսային Կորեայի Լեյբորիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում, որ իր առողջության վատթարացման դեպքում երկիրը կղեկավարի իր քույրը։
Ըստ աղբյուրների, դրանից հետո նրա անունը սկսել է ավելի հաճախ հայտնվել երկրի կարևորագույն փաստաթղթերում: