COVID-19-ով պայմանավորված Իսպանիայում կչեղարկվի Տոմատինո ամենամյա տոնակատարությունը
Իսպանական Բունյոլի քաղաքի իշխանությունները չեղարկել են ամենամյա Տոմատինի տոնը, որի ժամանակ մարդիկ իրար հարվածում են պոմիդորներով։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Հայտարարության մեջ նշված է, որ տոնակատարությունը կչեղարկվի՝ կապված կորոնավիրուսի հետ։
Վերջին տեղեկությունների համաձայն Իսպանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասնում է 200 հազարի։ Կա 21 հազար զոհ։