Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է պաշտոն։
Այս մասին տեղեկանում ենք «Новое время»-ից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը։ Սաակաշվիլիի մամլո ծառայությունից հայտնել են, որ նմանատիպ առաջարկ իրոք քննարկվել է։
Սակայն սկզբի համար Սաակաշվիլին ցանկացել է հանդիպել «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամների հետ։ Նշվում է, որ Սաակաշվիլիի ու ֆրակցիայի պատգամավորների միջև հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին։