Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի. Արփինե Հովհաննիսյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է աղջիկներ եւ տղաներ։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։
Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։
Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու... վերջ»։