«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է բաժանել Արթիկում և հարակից 20-ից ավելի բնակավայրերում (տեսանյութ)
Արտակարգ դրության օրերին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արդեն երկրորդ անգամ է աջակցություն ցուցաբերում Շիրակի մարզին:
Առաջին ծրագրով խոշոր օգնություն էր հատկացվել Գյումրիի տնակային ավաններում ապրող բնակիչներին և կարիքավոր ընտանիքներին:
Երկրորդ ծրագիրը ներառել է Արթիկ քաղաքն ու հարակից բնակավայրերը:
Հիմնադրամի աշխատակիցները մի քանի օր շարունակ շրջել են 22 համայնքներով, բնակիչներին հասցրել սննդամթերքով լի կապոցները: