Դրես Մերտենսը կարող է հանդես գալ «Յուվենտուսում»
«Նապոլիի» հարձակվող Դրես Մերտենսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին տեղեկանում ենք Sport Mediaset-ից։
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին անձամբ հետաքրքրված է Մերտենսով, ում հետ աշխատել է դեռ «Նապոլիում»։ Այս մրցաշրջանի ավարտին Մերտենսի պայմանագիրը սպառվում է։
Նշվում է, որ Մերտենսը ամենայն հավանականությամբ չի համաձայնվի հանդես գալ Թուրինում, քանի որ ակումբը համարվում է «Նապոլիի» թշնամի ակումբներից մեկը։