Սադիո Մանեն ցանկանում է հանդես գալ «Ռեալ»-ում
«Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին տեղեկանում ենք France Football-ից։ Նշվում է, որ սենեգալցի հարձակվողը ցանկանում է հանդես գալ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։
Մանեին հատկապես դուր չի եկել, որ «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ Կլոպը հրապարակավ աջակցել է Վիրջիլ վան Դեյքին։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Մանեն մասնակցել է 26 հանդիպման և դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։