Իսրայելում շարունակում է ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թիվը
Իսրայելում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 384 դեպք։ Այսպիսով ընդհանուր առմամբ երկրում կա գրանցված 14326 հիվանդ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Մահացու վիրուսից երկրում գրանցվել է մահվան 187 դեպք։ Բուժվել է ավելի քան 4900 մարդ։
Այս պահին գրանցված հիվանդներից 148-ը գտնվում են ծանր վիճակում։