ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է արդեն իսկ 45 հազար մարդ
Աշխարհում կորոնավիրուսի ամենամեծ օջախը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահին ԱՄՆ-ում կա գրանցված կորոնավիրուսով հիվանդ 819 հազար մարդ։
Մահացածների թիվը կազմում է 45 հազար։ Բուժվել է 82 հազար մարդ։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ում ամենածանր վիճակում շարունակում է մնալ Նյու-Յորք քաղաքը։