Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 2,5 միլիոնը
Աշխարհում հաստատուն տեմպերով ավելանում են կորոնավիրուսով հիվանդները։ Արդեն այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա 2 միլիոն 558 հազար հիվանդ մարդ։
Գրանցված մահերն աշխարհում կազմում են 177 հազար։ Առողջացածները մոտ 700 հազար են։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։