Մեր դռները էլի բաց են քո առաջ. Սամվել Ֆարմանյանը՝ Պետրոս Ղազարյանին
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք չմտածես, թե քրոջս ու ընկերոջս մասին ամոթալի քարոզչական նյութեր թխելն ու եթեր հեռարձակելը ինձ մոտ, մեզ մոտ նստվածք է թողել: Անգամ, եթե դա արվել է ինձ այդքան հոգեհարազատ հեռուստաալիքով, երևի հատուկ ցավ պատճառելու մղումով ու մարդկանց ձեռքերով, որոնք ամեն ինչ կտային, որ նման հանձնարարություն ստացած չլինեին: Դու շատ բան չգիտես:
Եթե հարկ լինի, ես քո խոսքի ազատության ու քո շահերի պաշտպանության համար ինձանից կախվածն էլի կանեմ: Հասկացար: Որովհետև անցյալը, իրար ճանաչելը, երեսին ասվածը, միասին կիսած հացն ու ընտանիքներով ճամփորդությունը ուրացող տեսակից չեմ:
Ընկեր ու հարազատ, արժեքներ ու անցյալն ուրացողին անգամ Նիկոլն է շատ, որ պատրաստ է օգտագործել ու առաջին իսկ առիթի դեպքում անմեղ մատաղացու դարձնել բոլորին, անգամ իր ամենատաղանդավոր սազանդարներին ու սեփական անցյալը վաճառածներին:
Մեր դռները էլի բաց են քո առաջ: Անկեղծությամբ`բաց են: Սրճարանները բացվեն` միասին կսրճենք: Եղածից էլ չենք խոսի: Այն ինքնին խոսուն է»: