Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք
Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։
«Ռուսաստանի Դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մեր այն քաղաքացիների հետ, որոնց թեստի դրական պատասխանը ստացել ենք արդեն նրանց Հայաստան վերադառնալուց հետո»,- ասաց Ադոնցը։