Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ է վաճառել Սաուլին 150 միլիոն եվրոյի դիմաց
Մադրիդի «Ատլետիկոն» սահմանել է իր թիմի կիսապաշտպան Սաուլ Նիգեսի հրաժարագինը։
Այս մասին տեղեկնում ենք Marca-ից։ Ըստ աղբյուրի ակումբը 25-ամյա իսպանացու դիմաց ակումբը ցանկանում է 150 միլիոն եվրո։ Վաճառքի այս գինը ֆիքսված է Սաուլի պայմանագրում։
Նշվում է նաև, որ մադրիդյան ակումբը չի բանակցի այն ակումբի շուրջ, ով կորոշի ավելի քիչ գումար տալ իսպանացի կիսապաշտպանի համար։