«Ռեալ»-ը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Դոննարումայի համար
Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է գնել իտալական «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումային։Այս մասին տեղեկանում ենք Milan News-ից։
Իսպանական ակումբի մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է Կուրտուայի ելույթներից և ցանկանում է թիմ հրավիրել Դոննարումային։
Ակումբը պատրաստ է իտալացու համար վճարել 50 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Դոննարումայի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։