Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է մոտ 53 հազարի
Ռուսաստանում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թվերը։ Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է վարակի 5642 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ երկրում կա 52763 հիվանդ։
Մահերի ընդհանուր թիվը կազմում է 456։ Երկրում բուժված և դուրս գրված մարդկանց թիվը կազմում է 3500։