Իրանում COVID-19-ով պայմանավորված ազատ է արձակվել ավելի քան 1000 բանտարկյալ
Իրանում կորոնավիրուսով պայմանավորված բանտից ազատ են արձակվել ավելի քան 1000 օտարերկրացի բանտարկյալներ։
Այս մասին հայտնում է Mizan Online-ը։ Իրանից զատ աշխարհի մի շարք երկրներում ևս ազատ են արձակվել բանտարկյալները՝ կապված կորոնվիրուսի հետ։
Ընդգծենք, որ Իրանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի վարակի 83 հազար դեպք, որից 5200-ը մահացել են։