«Թող Նիկոլը տեսնի. խաբին, հանին, լարին». «Դոմոդեդովո»-ից գիշերը հայերին դուրս են հանել (տեսանյութ)
Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին:
Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան: