Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում ենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Վազող տողեր

«Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշո՞ւմ ես այդ պահին աշխարհի թիվ մեկ հայի՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Նուրբ, խորը, մինչև սրտի խորքը խոցող՝ ճիշտ Ազնավուրի պես։ Հիշո՞ւմ ես Մակրոնը ոնց վերցրեց ննջող լույսից մի փունջ, բարձրացրեց վեր ու վեր, մինչև աստղերը ու Աստղերից եկող «Ֆրանսիայում պոետները չեն մահանում» մեղեդին ծակեց մտավ բոլորիս հոգիներն ու սրտերը։ Գիտեմ՝ հիշում ես։ Բա կհիշե՞ս, որ բախտախնդիր մեկն էլ կար վեհության այդ բաստիոնին՝ եկավ ամբիոնին միտինգ արեց գնաց։ Բոլորիս վարակած լույսի մեջ անգամ ուշադրություն չդարձրեցինք. Ազնավուրն ու Մակրոնը մեզ վեր էին հանել, վերևից փոքր բաներին ուշադրություն չես դարձնի։

Վերևից հոտ էլ չես առնում. մի տեսակ հոտ կար այդ պահին՝ հետնախորշերից լույսի բեմ եկած շիթ: Դու քո տեղում չէիր ու ամոթալի չէիր նայվում:

Հիմա էլի սուր ես ճոճում, հետնախորշին հարիր բազարներով առօրյա լցնում։ Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել. երկու տարվա հարայհրոցներիդ անփառունակ հետևանքները քիչ էին՝ մանկապարտեզի մակարդակի գործով ես որոշել ուզածիդ հասնել։ Ճիշտ ես անում՝ հալածիր բոլորին, ում հետ համեմատության մեջ առավել սուր է զգացվում հետնախորշերից եկող հոտը։

Ես տեսել եմ նրան արևմտյան կառույցներում ու եվրոէլիտաների մեջ. դու այդպիսի բան չես տեսել, երբ փոքր երկրի զավակը րոպեների ընթացքում է ձուլվում էլիտար ներկապնակին, դառնում վառ շտրիխ ու ներս բերում իր երկրի շահերը։ Դու նման ճկունություն չես տեսել երբեք, դու չգիտես հակահայ փաստաթղթերը ոնց կարելի է անձնական հատկություններով մի գիշերում եվրոկառույցներից կամ խորհրդարանների ամբիոններից աղբանոց ուղարկել։ Հալածի՛ր նրան, և մարդիկ երբեք չեն իմանա այդ մասին։


Ես տեսել եմ նրան ռուսական վերնախավում։ Այլ երկրից նման ռուսական խաղացող դու միգուցեև տեսել ես`բայց հայտնի պատմական ֆիլմերում միայն: Դու չգիտես որոշումները ոնց են կայացվում մեծ կայսրություններում, դու պատկերացում անգամ չունես ինչպես լինել ընկալելի ու գործընկերային, ուրեմն բռնի՛ր նրան, որ «լադիմիր լադիմիր»-դ դիվանագիտության բարձունք պահես:

Բռնիր նրան, որովհետև մեկ էլ տեսար պապլավոկի այգում մի օր հանդիպեք ու մարդիկ ձեզ տեսնելով մտածեն՝ տես է, ոնց որ երբ գեշ ընկերուհու հետ փողոց են դուրս գալիս, որ իրենց ընդգծեն։ Հալածի՛ր ինչքան կարող ես, որովհետ միշտ ամենակարողները մեջքով են շրջվելու քեզ ու նրա մոտ են գնալու։ Դու չգիտես ինչու է դա այդպես։ Ու այդպես լինելու է միշտ։ Հետնախորշերում ուժեղ-կարողների թիմեր ստեղծել չեն սովորում, քարերով խառը կռիվն էլ բավարար է լինում։

Հալածելուց անպայման շարունակիր գոռալ ու ճչալ՝ կերել ա, թալանել ա, որովհետև միևնույն է, դու կյանքում չես հասկանալու, թե ովքեր են ստեղծողները։ Շարունակիր քանդել նրա ստեղծածները, կրկնակի ավել է ստեղծելու։

Մարմինդ պարսատիկի կրակոցով նետել են լուսաբեմ, թաքցրու՛, որ ես-դ ու հոգիդ մնացել են հետնախորշում. շարունակի՛ր քարերով խփել ու գործեր կարել՝ սրտումդ պահելով հույսը, որ պոետները մի օր ֆրանսիայում, ի վերջո, կմահանան: Գրողի տարած պոետները…»: