Կիմ Չեն Ընի առողջական խնդիրների մասին լուրը կեղծ է
Այն լուրերը, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լուրջ առողջական խնդիրներ ունի, չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Երկրի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի մոտ չի նկատվել առողջական ոչ մի լուրջ խնդիր։
Կապույտ տան խոսնակ Կանգ Մին Սոկը հայտարարել է, որ մինչ այժմ ոչ մի բան չի նկատվել և հետևաբար ինչ-որ տեղեկություն հրապարակելն անտեղի է։